Բամբակաշատի համայնքապետարանի շենքը կվերանորոգվի
Բամբակաշատի համայնքապետարանի շենքը կվերանորոգվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելով աշխատակիցների և համայնքապետարանի կողմից սպասարկվող ավելի քանի 1500 բնակչի համար: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։
Վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 858.85 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 8 մլն 057.66 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 70%` 18 մլն 801.19 հազ. դրամ:
571,3 քմ մակերեսով շինությունը կառուցվել է 1955 թվականին և երբևէ չի վերանորոգվել: Ծրագրով հիմնականում նախատեսված է ամբողջությամբ վնասված տանիքի կապիտալ նորոգում, որը համայնքապետարանի շենքը կապահովի հետագա քայքայումից և կբարելավի աշխատանքային պայմանները:
Նախատեսվող աշխատանքների ընթացքում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր:
Կարծիքներ