ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզում էր

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզում էր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Շիրակի մարզ, մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

 

Նախարարն ու մարզպետը զրուցել են Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ։ Հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհահատվածը:

Հողային աշխատանքներն արդեն կատարված են, նորոգվել են նաև ջրահեռացման համակարգերը: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում: Ասֆալտաբետոնե ծածկի հաստությունը` 10 սմ: Կտեղադրվեն նոր ազդանշանային պլաստիկ սյուներ: Պայմանագրային արժեքը` 1 մլրդ 794 մլն դրամ:

Հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հորդորել է պատասխանատուներին աշխատանքներն իրականացնել առանց թերացումների, որակի և ժամկետների հետ կապված խնդիրներ թույլ չտալ։   Այս մասին Freenews-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։

Այնուհետ  նախարար Պապիկյանը  եղել է նաև Սպիտակ-Գյումրի ճանապարհահատվածում, ծանոթացել այս հատվածում առաջացած խնդիրներին, դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում