Լիլիթ Մակունցն ու Ժերոմ Լեյրոն կարծիքներ են փոխանակել ՀՀ-ում ազատ և արդար ընտրական համակարգի ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ
2023թ. նոյեմբերի 8-ին դեսպան Մակունցն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան տնօրեն Ժերոմ Լեյրոյին և հիմնադրամի այլ ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացող ընտրական բարեփոխումներում Հիմնադրամի ներգրավվածությանն ու աջակցությանն առնչվող թեմաներ։
Դեսպանը և Ջ․Լեյրոն կարծիքներ են փոխանակել Հայաստանում ազատ և արդար ընտրական համակարգի հետագա ամրապնդմանն ուղղված դրական զարգացումների և ձեռնարկվելիք քայլերի շուրջ։
Կարծիքներ