Միջոցներ կձեռնարկվեն Օձունի հրշեջ-փրկարարների համար բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ. Արեն Մկրտչյան
Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն Ալավերդիում դիմավորել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, փոխնախարար Արմեն Փամբուխչյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավորը:
«Նախ այցելեցինք Օձունի հենակետ։ Շենքային պայմանների խնդիրների մասին նախարարին տեղեկացրել էի Ազգային Ժողովում։ Պրն. Փիլոյանը նշեց, որ միջոցներ կձեռնարկվեն Օձունի հրշեջ-փրկարարների համար բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։
Այնուհետև Ալավերդիում հանդիպեցինք Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատին։ Նախարարը տեղում կատարեց շենքային պայմանների կարիքների գնահատում, տվեց համապատասխան հանձնարարականներ»,-ասված է գրառման մեջ։
Կարծիքներ