ՆԱՏՕ-ն հազարավոր զորքեր է տեղակայել դաշինքի արևելքում, հարյուրավոր նավեր և ինքնաթիռներ
Հյուսիսատլանտյան դաշինքն իր արևելյան թևում տեղակայել է հազարավոր զորքեր, ավելի քան հարյուր ինքնաթիռ և ավելի քան 120 նավ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` դաշինքի արտակարգ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ առցանց ձևաչափով։
«Միացյալ Նահանգները, Կանադան և եվրոպացի դաշնակիցները հազարավոր զորքեր են տեղակայել դաշինքի արևելյան մասում: Մենք ունենք ավելի քան հարյուր օդանավ բարձր պատրաստվածության, որոնք տեղակայված են 30 տարբեր վայրերում: Մենք նաև ունենք 120 նավ հյուսիսից մինչև Միջերկրական ծով, ներառյալ երեք ավիակիր հարվածային խմբեր»,- ասել է Ստոլտենբերգը։
Կարծիքներ