Դատարանը մեղավոր է ճանաչել Միխայիլ Եֆրեմովին. նրան 5-12 տարվա ազատազրկում է սպառնում
Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին մեղավոր է ճանաչել ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, որի արդյունքում մահացել է 57-ամյա Սերգեյ Զախարովը, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։
«Եֆրեմովը, կառավարելով տրանսպորտային միջոցը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հանգեցրել է մարդու մահվան»,- ասել է դատավորը։
Եֆրեմովին մեղադրել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ եւ որդը կատարվել է ալկոհոլային հարբածության վիճակում։ Պատիժ կարող է նշանակվել 5-12 տարվա ազատազրկում։
Կարծիքներ