Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրերը արժանացել են հավանության

Շիրակի մարզի  Մարմաշեն  խոշորացված համայնքի   ներկայացրած սուբվենցիոն ծրագրերը արժանացել են  հավանության

Շիրակի մարզի  Մարմաշեն խոշորացված համայնքը կառավարություն ներկայացրել է 12 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնք արդեն արժանացել են հավանության:  freenews.am-ի հետ զրույցում  Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը  նշեց, որ այս պահին  կան որոշակի փաստաթղթային և այլ խնդիրներ, որոնք կլուծվեն առաջիկայում, կարևորը կառավարությունը ծրագրերին  հավանություն տվել է: Ծրագրերը ներկայացնելիս հաշվի են առնվել խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայրի բնակիչների կարծիքները:  Տարեսկզբից մեկ առ մեկ շրջել ենք բնակավայրերով, հանդիպել ու խոսել գյուղաբնակների հետ: 

 

 Եթե պետությունը օգնում է համայնքներին, ապա բնակիչները նույնպես պետք է լինեն պետության կողքին և բարեխղճորեն  վճարեն իրենց հարկերն ու տուրքերը: 

 Նրա խոսքով նախորդ  տարվանից շարունակելի ծրագրեր կան, որոնք կիրականացվեն  այս տարվա ընթացքում: 2019թ. Մարմաշենի կիսակառույցներից մեկը ամրացվեց, կտուրը վերանորոգվեց,  դռներն ու պատուհաններն էլ տեղադրվեցին,  այս տարի նախատեսվում է  ներքին հարդարումն ու բարեկարգում իրականացնել և  բնակավայրը կունենա մանկապարտեզ ու վարչական կենտրոն: Մարմաշեն համայնքում սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ , վերակառուցվել է 70-80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ  և վարչական կենտրոն: Շենքի առաջին հարկը կծառայի երեխաներին,  երկրորդ հարկը վարչական մասին: Նույն շենքում կաշխատի  նաև արվեստի դպրոցը, որը ունի հնարվորություն ընդլայնելու իր խմբակները:  Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ  մանկապարտեզներ կունենան նաև  Մարմաշենի մյուս բնակավայրերը:  

Այս տարի մենք  8  բնակավայրում սկելու ենք մանկապարտեզների  շինարարությունները:  Նախատեսվում  մանկապարտեզներ Ջաջուռ բնակավայրում,  Կրաշեն-Ջաջուռավանի  համար երկհարկանի կառույց  կա նախատեսվում է  երկու բնակավայրի համար մանկապարտեզ  կառուցել: Շիրակ բնակավայրում  եւս նախաեստաված է կառուցել   մանկապարտեզ մոտավորապես 80  միլիոն դրամ արժողությամբ   բայց,  Շիրակում, Վահրամաբերդ բնակավայրերում  ծրագրերը կիսվելու են,   կիրականացվի  երկու փուլով  2020-2021 թթ:

Հացիկ բնակավայրում էլ  կկառուցվի մանկապարտեզ, Քեթիում,  Փոքրաշեն բնակավայրում   կնորոգվի վարչական կենտրոնի շենքը, որտեղ կտեղակայվեն ղեկավարի նստավայրը, ժամանցի  սրահը,  նախատեսված  թե մեծերի թե փոքրերի համար: 

Համայնքի ղեկավարը  փաստում  է,  նաեւ որ   սուբվենցիոն  ծրագրերի շրջանակում   նախատեսվում է  Մայիսյան բնակավայրում կառուցել  նոր ավտոպարկ պահակակետով, փորձում են լուծել  10-12 աշխատատեղի  խնդիր ինչպես նաև ձեռք բերվող տեխնիկայով կսպասարկեն համայնքային ճանապարհներն ու սելավատարների մաքրման հարցը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում