Cosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձը

Cosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձը

Տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Լեոյի առաջին բեմական փորձը: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: 

Cosmic Friend երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում: 

Երաժշտությունը չունի սահմաններ, և Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։ Մնում է մի հարց. ո՞վ է նրա այլմոլորակային ընկերը: Հաջորդ կայարանը՝ Մադրիդ։

​​

Հետևեք մեզ նաև Տելեգրամում