ՀՀ-ի բուժհաստատություններում ԼՂ-ից տեղափոխված 342 բուժառու կա, վերակենդանացման բաժանմունքներում է 11 երեխա
ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից տեղափոխված 342 բուժառու:
Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը նորածին է:
Այսլ մասին «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները ներկայացնելիս ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը
Ընդհանուր առմամբ մինչև 18 տարեկան շուրջ 16 հազար երեխա է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան:
Հայաստան են տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնից 25 բուժառու, որոնք իրենց բուժումը շարունակում են Առողջապահության նախարարության հիմնարկներում:
Կարծիքներ