Ով կկարողանա վարել բեռնատարը, գնալ մի քանի նշված հասցեներով, վերցնել լքված կենդանիներին և իր հետ բերել, խոստանում ենք գումար սկսած 100.000 դրամից
Ստեփանակերտում վառելիքով լիցքավորված բեռնատարներ կան, միայն վարորդ է պետք։ Այն մարդը, ով կկարողանա վարել բեռնատարը, գնալ մի քանի նշված հասցեներով, վերցնել լքված կենդանիներին և իր հետ բերել, խոստանում ենք գումար սկսած 100.000 դրամից։ Յուրաքանչյուր ավել կենդանու համար գումարը կավելանա։ Մի բեռնատար կենդանի բերելու համար կարող եք աշխատել բավականին լուրջ գումար։
Եթե կարող եք, օգնեք, համ էլ գումար աշխատեք։
Մարդիկ սարսափի ու անորոշության մեջ թողել են իրենց կենդանիներին, հիմա իրենք իրենց չեն ներում։
Կարծիքներ