Հայտարարվել է ԵՄ կանաչ եւ օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ. ծրագրի չափը՝ 2,47 մլն եվրո
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ եւ օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մենք ուրախ ենք մեկնարկելու այս նոր հայտամրցույթը, որն ուղղված է Հայաստանում սննդի համակարգերը արդար, առողջ եւ էկոլոգիապես մաքուր դարձնելուն, ինչը շատ համահունչ է «Եվրոպական կանաչ գործարքին»:
Մենք հավատում ենք, որ ֆերմերները, փոքր ագրոբիզնեսի արտադրողները կարեւոր դեր կխաղան մարզերում COVID-19-ի վերականգնման, եւ ընդհանուր առմամբ՝ ավելի կայուն, մրցակցային եւ ճկուն գյուղատնտեսությանը անցում կատարելու հարցում: ԵՄ-GAIA ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի աջակցության այս ծրագրի ընդհանուր չափը կազմում է 2,47 միլիոն եվրո», - հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։
Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։ Մրցույթը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից.
«Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակ, Լոռի եւ Տավուշ մարզերում։
Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝
Պտուղ, հատապտուղ, բանջարեղեն՝ թե թարմ, թե վերամշակված:
Դիմելու համար այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին
Հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր եւ ոչխարաբուծություն:
Դիմելու համար այցելել
Օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:
Դիմելու համար այցելել
Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների եւ սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող եւ վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Հաջողակ դիմորդները նաեւ կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման եւ շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը եւ առաջընթացն ապահովելու համար: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:
Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաեւ երիտասարդների եւ այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։
Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:
Կարծիքներ