Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի

Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ 27-ամյա Ս. Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս են եղել, և մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։

Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում