Sotheby’s-ն առաջին անգամ թույլ կտա բացառիկ ադամանդը գնել թվային արժույթով
Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել 101.38 կարատանոց բացառիկ անթերի անդամանդ, որի համար պատմության մեջ առաջին անգամ վճարն ընդունելու է թվային արժույթով` չնայած, որ ավանդական գումարն էլ է ընդունվելու:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, The Key 10138 կոչվող թանկարժեք քարը կարող է վաճառվել ավելի քան 15 մլն դոլարով: Աճուրդի տունը վճարումները կընդունի Bitcoin և Ethereum թվային արժույթներով:
Sotheby’s-ի ասիական մասնաճյուղի նախագահ Պատի Վոնն ասել է, որ սա իրապես խորհրդանշական պահ է, քանի որ արժեքի ամենահին ու խորհրդանշական հայտարարն առաջին անգամ կարող է գնվել մարդկության նորագույն ունիվերսակ արժույթով:
Աճուրդը կկայանա Հոնկոնգում` հուլիսի 9-ին: Առնաց տիրույթում այն կմեկնարկի հունիսի 25-ին:
Կարծիքներ