Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը բավարար է
Քիչ առաջ բժիշկներն ավարտեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը, վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին նա դուրս կգրվի բժշկական հաստատությունից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ հիշեցնելով, որ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից շտապօգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել մեկ քաղաքացի՝ գանգատվելով կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի շրջանում ցավերից։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ընդդիմադիրները սկսել են անհնազանդության գործողություններ, կան բերման ենթարկվածներ:
Անհնազանդության և փողոցներ փակելու ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ընդդիմադիրները շարունակում են փակ պահել նաև Ֆրանսիայի հրապարակը, որտեղ գիշերվանից վրաններ են տեղադրել:
Կարծիքներ