Վաղը փակ կլինի Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի հատվածը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09.00-ից մինչև 16.00-ն, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի հատվածը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Հիշեցնենք, Երևանում ընթացքի մեջ են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները։ Այս պահին դրանք հիմնականում ընթանում են Մաշտոցի պողոտայում։
Աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ իր համայնքային կառույցի՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ:
Կարծիքներ