«Խովաևը, Կլաարը և Բոնոն Թուրքիայում գաղտնի բանակցություն են վարել ԼՂ-ի վրա հարձակումից մի քանի օր առաջ». POLITICO
«Ադրբեջանի ռազմական հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները Թուրքիայում հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ՝ գաղտնի հրատապ բանակցությունների վարելու համար, որոնք կոչված են եղել լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»․ հաղորդում է POLITICO-ն․ «ՌԴ ներխուժումը Ուկրաինա շրջել է սովորական դիվանագիտությունը, ու այս հանդիպումը նշանավորել է Մոսկվայի և Արևմուտքի միջև հազվագյուտ, թեև անհաջող շփում որևէ խնդրի շուրջ»:
Բարձրաստիճան դիվանագետը, որը ծանոթ է քննարկումների ընթացքին, POLITICO-ին հայտնել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակներում, որպեսզի վերջինս դադարեցնի Ղարաբաղի իննամսյա շրջափակումը և թույլ տա՝ Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյուներ բաց թողնել: Ըստ բանագնացի՝ հանդիպման հիմնական ուշադրությունը կենտրոնացել է նրա վրա, թե ինչպես ստիպել «անիծյալ բեռնատարներին»՝ շարժվել և 100 հազար բնակչի ապահովել, որ սննդամթերքով և վառելիքով:
ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասում բանակցությունների հարցերով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն՝ տարածաշրջանում իր ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։
POLITICO-ին տրամադրած տեղեկության մեջ ԵՄ ներկայացուցիչն ասել է. «Մենք կարևոր ենք համարում կապի պահպանումը զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»:
Պաշտոնյան նաև նշել է, որ Կլաարը վերջին տարիներին ձգտել է պահպանել կապի ուղիները բազմաթիվ ճակատներում, այդ թվում՝ Խովաևի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ բանակցություններում:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ հայտարարելով. «Մենք չենք մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները»:
Սակայն ամերիկացի պաշտոնյան անանունության սկզբունքով բացատրել է, որ քննարկումներն անցկացվել են այն ըմբռնման հիման վրա, որ Կրեմլը դեռ ազդեցություն ունի տարածաշրջանում․ «Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցի շուրջ, քանի որ նրանք իսկապես ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես՝ հիմա, երբ մենք վտանգավոր էտապ ենք ապրում»։
Կարծիքներ