Առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանտ Տոբակոն»՝ առաջ անցնելով «Գազպրոմ Արմենիայից»
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:
Առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների ուցակը գլխավորել է «Գրանտ Տոբակոն», որը վճարել է 26,34 մլրդ դրամի հարկ՝ առաջ անցնելով «Գազպրոմ Արմենիայից», որը վճարել է 25,98 մլդր դրամի հարկ: Նշենք որ առաջին եռամսյակի արդյունքներով առաջատարը «Գազպրոմ Արմենիան» էր:
Ցանկի 3-րդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել է 21,63 մլրդ դրամի հարկ: Նշենք, որ այս ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում գլխավորում էր խոշոր հարկատուների ցուցակը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում 6-րդ տեղում էր:
4-րդ հորիզոնականում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը (12,77 մլրդ դրամ), որը առաջին եռամսյակի տվյալներով ընդամենը 11-րդ տեղում էր:
5-րդ տեղում «CPS oil»-ն է, որը վճարել է 9,68 մլրդ դրամի հարկ (ռաջին եռամսյակում 4-րդ հորիզոնականում էր):
6-րդ տեղում «Ինթերնեշնլ Մասիսի տաբակ»-ն է, որը վճարել է (առաջին եռամսյակում 3-րդ հորիզոնականում էր):
7-րդ հորիզոնականում է հայտնվել «Ֆլեշ»-ը (8 մլրդ դրամ), որը բարելավել է իր դիրքը մեկ հորիզոնականով:
8-րդ տեղում «Ֆիլիպ մորիս Արմենիա» ընկերությունն է, որը վճարել է 6,95 մրդ դրամի հարկ (առաջին եռամսնակում այս ընկերությունը 7-րդ տեղում էր):
9-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (6,94 մլրդ դրամի հարկ): Այս ընկերությունը մեկ հորիզոնականով իջել է:
Ցանկի առաջին տասնյակը փակում է «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, որը վճարել է 6,89 մլրդ դրամի հարկ: Առաջին եռամսյակում այս ընկերությունը 5-րդ հորիզոնականում էր: Անկումը նկատելի է:
Կարծիքներ