Վրաստանում ազատ կարձակվի պաշտպանության նախկին նախարարը
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան մարտի 1-ին բանտից դուրս կգա, այս մասին հայտնել է նրա փաստաբան Անի Նադարեիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։
Բաչո Ախալայան բարձր պաշտոն էր զբաղեցնում երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում։ Նա կալանավորվել է 2012 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից և երկրում «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց մեկ ամիս անց։
Նախկին նախարարն արդարացվել է երկու քրեական գործով՝ հատուկ ջոկատայինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև խոշտանգումների, զինվորականների նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։
Ախալայան մեղավոր է ճանաչվել 2006 թվականին «բանտային խռովությունըը» ճնշելու ժամանակ բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար, սակայն Միխեիլ Սաակաշվիլին, ով մինչև 2013 թվականի աշունը Վրաստանի նախագահն էր, նրան ներում է շնորհել։
2018 թվականին Ախալայան մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ մեղադրվող գնդապետ Սերգո Տետրաձեի խոշտանգումները կազմակերպելու մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։
Կարծիքներ