Ղազախստանում ահաբեկչության, սպանությունների և բռնության փաստերով 1822 քրեական գործ է հարուցվել
Ղազախստանի իրավապահ մարմինները 1822 քրեական գործ են հարուցել ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման փաստերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը:
Նա երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ներկայացրել է երկրի բոլոր շրջաններում «Իրավակարգ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքը: Տուրգումբաևը նշել է, որ շարունակվում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենքի առգրավումը։
«Ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, խուլիգանության, պետական մարմինների շենքերի վրա հարձակումների և այլ հանցագործությունների փաստերով ընդհանուր առմամբ հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել են հատուկ դատախազներին»,- ասված է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ