Պապլավոկի զուգարանում, շենքի շքամուտքում արդարադատություն իրականացնողը խոսում է օրենք բռնաբարելուց. Չախոյան
«Դատարանում օրենք բռնաբարելուց խոսող Քոչարյանը քանի օրենք է բռնաբարել հունական կղզում ավելի քան 3 մլն դոլարով տուն գնելու համար, 6 մլն դոլար Տանզանիայում ներդնելու համար, 10 տարով Հայաստանում իշխանությունը զավթելու համար։ Էս ցանկը կարելի է անվերջ թվել»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Պապլավոկի զուգարանում, շենքերի շքամուտքում արդարադատություն իրականացնողը խոսում է օրենք բռնաբարելուց։
«Հոկտեմբերի 27»-ին ու «Մարտի 1»-ին քանի՞ օրենք են խմբակային բռնաբարել»,- գրել է նա:
Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանում ընթացել է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս նիստի ընթացքում հայտարարել է, թե «օրենք է բռնաբարվում», ինքը չի հասկանում՝ ինչ հոդվածով են իրեն մեղադրում:
Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ:
Կարծիքներ