Արցախցիները գալիս են Երևանի կենտրոնում Արցախը փրկելու
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմությունը մտադիր է իշխանափոխության նպատակով վաղը՝ մայիսի 1-ին բողոքի ակցիաներ կազմակերպել,- գրում է MediaNews֊ը։
Կայքի տեղեկություններով վերջին 2 օրերին նկատվել է Արցախից մեծ քանակությամբ արցախցիների ներհոսք։ Եթե մինչ այս ամեն օր Արցախից Հայաստան էր գալիս օրական 40-60 մարդ, ապա մի այն վերջին 2 օրվա ընթացքում Հայաստան է եկել 800 մարդ։ Ամենայն հավանականությամբ այս ամենը կապված է ընդդիմության հայտարարած բողոքի ակցիաների հետ։
Առնվազն զարմանալի է, երբ Արցախից գալիս են Երևանի կենտրոնում Արցախը փրկելու, այն ինչ՝ Արցախը պետք է փրկել սահմանին կանգնելով ու այնտեղ ապրելով։
Չնայած, որ դեռևս 2021 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր անգամ Ստեփանակերտի քաղաքապետը։ Լուսանկարը՝ ստորև։
Կարծիքներ