Շիրակի մարզում կարկտահարության հետևաքնաները դեռ վերացված չեն
Երեք օր շարունակ Շիրակի մարզի համայնքները հայտնվել էին տեղատարափ կարկտի գերության տակ: Վնասը հիմնականում իրենց վրա զգացին գյուղական համայնքների բնակիչները: Ախուրյան խոշորացված համայնքի գրեթե բոլոր վարչական շրջանները տուժեցին բնական այս տարերքից: Ըստ խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի, համայնքների կրած վնասի չափը շատ մեծ է, համայնքապետարանում և մարզպետարանում ձևավորվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են, տարերքի թողած հետևանքները: Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը freenews.am-ի հետ զրույցում փաստեց, որ այժմ ընթանում է բավականին բարդ և ծավալուն աշխատանք, ուսումնասիրությունները կատարվում են ամենայն մանրամասնությամբ, ընդհանուր ցանքատարածություններն արդեն ուսումնասիրվել են, հերթը հիմա անհատական ցանկատարածություններին է, որոնք կհաշվարկվեն տոկոսային հարբերակցությամբ՝ որ համայնքի բնակիչը որքան վնաս է կրել: Աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո կկազմվեն համապատասխան ակտեր, այնուհետև կներկայացվեն Շիրակի մարզպետին, հետագա քայլերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:
Կարծիքներ