Գյումրիում ամուսիններ են դանակահարվել. տղամարդու վիճակը կայուն է, կնոջը տեղափոխել են Երեւան

Գյումրիում ամուսիններ են դանակահարվել. տղամարդու վիճակը կայուն է, կնոջը տեղափոխել են Երեւան

Գյումրիում ամուսիններ են դանակահարվել։ Գյումրու բժշկական կենտրոնիցին հայտնեցին, որ տղամարդու վիճակը կայուն է, կնոջը տեղափոխել են Երեւան։

ԲԿ-ից ասացին, որ երեկ Գյումրու ԲԿ է տեղափոխվել 1981 թվականին ծնված երիտասարդ որովայնի ու կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։

Նրա կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասմամբ։

Հիվանդանոցից հայտնեցին, որ կնոջը տեղափոխել են մայրաքաղաք՝ միկրովիրաբույժի հսկողության տակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում