Երևանում 28–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս ամսին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Գևորգ Չատալբաշյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանաչ գազոնում:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Կարծիքներ