Շահումյան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհից հետո ծխահարված դի է հայտնաբերվել

Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերվել է Ա․ Մ․-ի (ծնված 1955 թ.) ծխահարված դին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։
Ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:27-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում ծուխ է․ ներսում քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան ննջասենյակում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել են մահճակալը և անկողնային պարագաներ։
Կարծիքներ