Ղրղզստանում ռուս-ղրղզական երկքաղաքացիություն մտցվեց

Ղրղզստանում ռուս-ղրղզական երկքաղաքացիություն մտցվեց

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի փաստացի երկրում մտցվում է Ռուս-ղրղզական երկքաղաքացիություն:

 

Ըստ փաստաթղթի՝ թույլ է տրվելու օգտվել Ղրղզստանի   քաղաքացիական բոլոր իրավունքներից: Կա միայն մեկ սահմանափակում, որը վերաբերում է ընտրելու իրավունքին:

Եթե այդ երկրի քաղաքացիները նախկինում ունեցել են Ղրղստանի քաղաքացիություն, այնուհետ դարձել են այլ երկրի քաղաքացիներ տարբեր պատճառներով, ապա նրանց Ղրղստանի քաղաքացիությունը ոչ թե վերականգնվում է, այլ տրվում է նույն իրավունքներն ինչ քաղաքացիություն ունեցողներն ունեն:

 

Իշխանությունների՝ այս քայլի հիմնական նպատակը տնտեսությանն օգնելն է:

 

Սորոնբայ Ժեենբեկովը ղրղզստանցիներին կոչ է անում արտերկրում բնակություն հաստատել ՝ հիշելով իրենց հայրենիքը և միշտ մտածել ղրղզական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու մասին:

 

Ղրղզստանի տնտեսությունն իսկապես լավ վիճակում չէ: Ժեենբեկովն, իշխանության գալով, իր հարցազրույցներից մեկում խոստացավ ներդրումների նպաստավոր պայմաններ ստեղծել Ղրղզստանում, սակայն արդեն երկու տարի անց իրավիճակը ոչ թե չի փոխվել, այլ միայն վատացել է: Եվ այդ վիճակի պատճառն ամենևին էլ դրա համավարակը չէ, որը գործնականում ոչնչացրեց փոքր և միջին բիզնեսն ու առանց աշխատանքի թողեց ղրղզական հազարավոր քաղաքացիների: Տնտեսական վիճակը սրվել էր դեռ շատ ավելի շուտ, քան համավարակը կբռնկվեր:


Ռուսաստանում, ըստ վիճակագրական տվյալների, կա ավելի քան մեկ միլիոն ղրղզ, որոնց մեծ մասը դարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Նրանցից ոմանք, համաճարակի և ճգնաժամի պատճառով աշխատանքները կորցրած, վերադարձել են հայրենիք, բայց ռուսական անձնագրերի պատճառով բազմաթիվ խնդիրներ են ունեցել բժշկական օգնության, երեխաներին դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում տեղավորելու հետ կապված: Սա հասարակական դժգոհության պատճառ էր դարձել, ինչն էլ մտահոգում էր Ժեենբեկովին, և կարծես, այդ իրավիճակը նպաստեց Ղրղզստանի նախագահի այս վերջնական որոշման կայացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում