ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության միջոցառումները նպաստել են արցախցիների բնականոն կյանքի վերականգնմանը. ԱՀ պետնախարար

ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության միջոցառումները նպաստել են արցախցիների բնականոն կյանքի վերականգնմանը. ԱՀ պետնախարար

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

 

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը:

 

Պետական նախարարն իր երախտանքի խոսքն է հայտնել ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք մեծապես նպաստել են արցախցիների բնականոն կյանքի վերականգնմանը:

 

Հանդիպմանը շեշտվել են աշխատանքի և սոցիալական ոլորտներում պատերազմի հետևանքները մեղմելու մի շարք առաջնահերթություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում