Շուռնուխում լուսավորության համակարգերի տեղադրումը շարունակվում է
Շուռնուխում շարունակում են տեղադրել լուսավորության համակարգեր. Որոտանում ևս կտեղադրվեն ԼԵԴ տեսակի լուսատուներ՝ հաղորդում են Գորիսի համայնքապետարանից:
Շուռնուխ բնակավայրում ամբողջովին հաղթահարվում է լուսավորության խնդիրը։ Գրեթե մեկ ամիս առաջ սկսված ծրագիրը դեռևս շարունակվում է։ Այս անգամ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գորիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Շուռնուխում տեղադրվում են ԼԵԴ տեսակի 20 նոր լուսատուներ։
Շուտով կմեկնարկի Որոտան բնակավայրը լուսավորությամբ ապահովելու նախաձեռնությունը։
Ծրագրի շրջանակներում Որոտանում կտեղադրվի ԼԵԴ տեսակի 30 լուսատու։
Կարծիքներ