Տոյվո Կլաարը ողջունել է 5 հայ ռազմագերիների ազատ արձակումը

Տոյվո Կլաարը ողջունել է 5 հայ ռազմագերիների ազատ արձակումը

Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանում պահվող հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը։

Թվիթերյան իր էջում գրելով այս մասին՝ նա իրադարձությունը համարել է կարևոր հումանիտար քայլ և հայտարարել՝ հիանալի է, որ ռազմագերիների փոխանցումը անցել է առանց միջնորդների:

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ադրբեջանական կողմը ՀՀ-ին է վերադարձրել հինգ հայ ռազմագերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում