Ջալալ Հարությունյանը կենթարկվի վիրահատության
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Անատոլիի Հարությունյանը երեկվանից գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո։
Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրահատության նախապատրաստական փուլում է: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները պայմանավորված այդ հանգամանքով Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ դեռևս չի մեկնաբանել ԳՇ-ի հայտարարությունը։
«Վիրահատությունից հետո, երբ վիճակը կայունանա, Ջալալ Հարությունյանը կկայացնի իր վերջնական որոշումը»,- փոխանցեց մեր աղբյուրը, շեշտելով, որ տարբեր հարթակներում շրջանառվող վարկածները, թե Ջալալ Հարությունյանը բարիկադի այս, կամ այն կողմում է՝ իրականությանը չի համապատասխանում։
Կարծիքներ