Facebook-ը քննարկում է դեմքերը ճանաչող տեխնոլոգիայի ներդրման հնարավորությունը
Facebook-ը քննարկում է դեմքերը ճանաչող տեխնոլոգիայի ներդրման հնարավորությունը: Այս մասին հայտնել է տեխնոլոգիական ապահովման հարցով բաժնի ղեկավար Էնդրյու Բոսուորթը:
«Սա բանավեճ է, որը մենք պետք է անցկացնենք հասարակության հետ: Եթե մարդկանց նման տեխնոլոգիա պետք չէ, ապա մենք այն չենք ներկայացնի: Ցանկացած դեպքում կան մի քանի լավ տարբերակներ, եթե մարդկանց դա դուր գա»,-հավելել է նա:
Նա նշել է, որ կան էթիկական խնդիրներ՝ կապված դեմքերի ճանաչման շահագործման բազմաթիվ միջոցների հետ:
Բոսուորթը կրկնել է, որ ընկերությունը մտադիր է խելացի ակնոցի համար իր արտադրանքը թողարկել Ray-Ban-ի արտադրող Luxottica-ի հետ համագործակցությամբ:
Կարծիքներ