ԱՄՆ զինվորականները պատրաստվում են հեռանալ Աֆղանստանից

ԱՄՆ զինվորականները պատրաստվում են հեռանալ Աֆղանստանից

ԱՄՆ զինված ուժերը մայիսի 1-ին Աֆղանստանից զորքերը հանելու վերջին փուլից առաջ սկսել են սարքավորումների բեռնումը եւ ծառայություններ մատուցող տեղական ընկերությունների հետ պայմանագրերի լուծումը, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք զորքերի դուրսբերումը նշանավորում է Ամերիկայի ամենաերկար պատերազմի ավարտը: Ներկայումս ԱՄՆ-ի շուրջ 2500 զինվորներ եւ մոտ 7000 դաշնակից զորքեր դեռ գտնվում են Աֆղանստանում:

Անցյալ տարվա փետրվարին ամերիկյան զինվորականները սկսել էին փակել իրենց ոչ մեծ հենակետերը: Ապրիլի կեսերին Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ դուրս գալու վերջին փուլը կսկսվի մայիսի 1-ին եւ կավարտվի մինչեւ սեպտեմբերի 11-ը:

Զինվորականները բեռնում են սարքավորումները եւ լուծում են տեղական պայմանագրերը այնպիսի ծառայությունների համար, ինչպիսիք են աղբահանությունը եւ տեխնիկական սպասարկման աշխատանքները։

Նրա խոսքով, մնացած զորքերի թվի կրճատումը կսկսվի մնացած բազաները փակելուց հետո:

Հնարավոր է՝ դուրսբերումը սեպտեմբերի 11-ից շատ ավելի շուտ ավարտվի։

ՊՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ թեեւ սարքավորումների մեծ մասը ԱՄՆ կուղարկվի օդով, զինվորականները կօգտագործեն նաեւ ցամաքային ուղիները՝ Պակիստանով եւ Միջին Ասիայով:

Ամերիկյան սարքավորումները, որոնք հետ չեն ուղարկվի Ամերիկա եւ չեն փոխանցվի Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերին, կվաճառվեն կապալառուներին, որոնք իրենց հերթին այն կվաճառեն տեղական շուկաներում:

Միաժամանակ թալիբները ոչ մի պարտավորություն չեն ստանձնել: «Այս հարցերի համար դեռ վաղ է, ապագայի մասին ոչինչ չի կարելի ասել»,- նշել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմը:

Անցյալ տարի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ թալիբների ստորագրած գործարքում, ԱՄՆ-ի զորքերի դուրս գալու վերջնաժամկետ սահմանվել էր մայիսի 1-ը: Համաձայնագրի համաձայն, թալիբները խոստացել էին չհարձակվել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի վրա, բայց ավելի ուշ նրանք խոստացել էին նաեւ «հետեւանքներ», եթե Վաշինգտոնը զորքերը դուրս չբերի մինչեւ մայիսի 1-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում