«Սոչին» սկանդալային խաղում հաղթեց «Ռոստովին» ՝ 10։1
Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում «Սոչին» ընդունեց «Ռոստովին»։
Արդեն 52-րդ վայրկյանին «Ռոստովը» բացեց հանդիպման հաշիվը 17-ամյա Ռոման Ռոմանովի գոլի շնորհիվ, սակայն հետո 10 գոլ բաց թողեց։
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտավորված էր «Սոչիի» կազմում, սակայն փոխարինման դուրս եկած 5 ֆուտբոլիստների թվում չհայտնվեց։
Հիշեցնենք, որ «Ռոստովի» գլխավոր թիմի 6 ֆուտբոլիստների մոտ, այդ թվում Խորեն Բայրամյանի, ախտորոշվել էր կորոնավիրուս, եւ ամբողջ կազմը ինքնամեկուսացած է։ Սակայն «Սոչին» չէր համաձայնել հանդիպման հետաձգմանը, եւ «Ռոստովը» ստիպված հայտավորեց պատանեկան եւ երիտասարդական թիմի մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստներին՝ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի պատմության մեջ ամենացածր միջին տարիքով (17,2)։
«Սոչին» 27 միավորով 9-րդն է, «Ռոստովը» չորրորդն է՝ 38 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 23-րդ տուր
«Սոչի» - «Ռոստով»՝ 10։1
Վլադիմիր Աբրամով, 6, ինքնագոլ, Ալեքսանդր Կոկորին, 15, 44, 51, Անտոն Զաբոլոտնի, 45+1, 47, Իվան Նովոսելցեւ, 53, Դմիտրի Պոլոզ, 74, 86, Նիկիտա Կոլդունով, 87 – Ռոման Ռոմանով, 1
Չիրացրած 11մ՝ Անտոն Զաբոլոտնի («Սոչի»), 26
Կարծիքներ