Սաակաշվիլիին կոչ եմ արել թուլացնել քաղաքական լարվածությունը․ԵԽ պատգամավորը՝ Սահակաշվիլիի Վրաստան հնարավոր այցի մասին
Իմ ուղերձն այս է, Վրաստանը լրացուցիչ սադրանքների և լրացուցիչ բևեռացման կարիք չունի,- ասել է էստոնացի եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդի՝ ի պատասխան Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան հնարավոր ժամանման վերաբերյալ հարցին: Հաղորդում է 1tv.ge-ն։
«Ես անձամբ Սաակաշվիլիին մեկ շաբաթ առաջ կայացած հանդիպման ժամանակ կոչ եմ արել օգտագործել իր ողջ քաղաքական կապիտալը՝ փորձելով թուլացնել քաղաքական լարվածությունը: Օգտագործեք այն ամբողջ քաղաքական կշիռը, որ ունի Վրաստանում `քաղաքական լանդշաֆտը բևեռացնելու համար: Նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրությունները լինեն արդար, բաց և, որ ամենակարևորն է, որ նա հարգի ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք կգնահատվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ միջազգային դիտորդների կողմից»,-ասել է Մարինա Կալիուրանդին:
Կարծիքներ