Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան
![Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան](https://freenews.am/uploads/images/image_750x_67addd1f7c008.jpg)
Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում Երևանը իրեն հասու ողջ գործիքակազմով պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Անդրադառնալով հարցին, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել կամ բացել այսպես կոչված «միջանցքը», ո՞րն է լինելու ՀՀ-ի գործողությունը՝ ԱԳ փոխնախարարը պատասխանել է.
«Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը ։
Անդրադարձ կատարելով զենք ձեռք բերելու հարցում Երևանի հասցեին Բաքվից հնչող մեղադրանքներին՝ Կոստանյանը նկատել է, որ Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները:
«Ինչպես նախկինում է նշվել, մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «զինատեսակների մրցավազքին», որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել սպառազինությունների վերահսկողության փոխադարձ մեխանիզմ, և այդ առաջարկն ուժի մեջ է մնում»,-ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալը։
Կարծիքներ