Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու մասին պատասխան առայժմ չկա․ նախարար

Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու մասին պատասխան առայժմ չկա․ նախարար

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից հայտնել են, թե համերգի չեղարկումից առաջ կատարվել են որոշ չվերականգնվող ծախսեր, ներառյալ՝ արտիստին վճարված հոնորարը, և Սնուփ Դոգը վերադարձրել է համերգի համար ստացած հոնորարը։

Ըստ նախարարի՝ այս պահին ԿԳՄՍ-ն ակնկալում է նախարարության ուղարկված գրությանը պատասխան։

«Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռևս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք, հենց որ անցնենք հաջորդ փուլ»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում