Արյունը, բռնությունը եղել և մնում է Հայաստանը կառավարելի, վերահսկելի պահելու, դարձնելու գրավականը
Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի համար որպես հիմնական «մեղավոր» նշանակված թավիշը հմտորեն գցվել է մեր հանրային դաշտ այն արտաքին ուժերի կողմից, որոնք ունեն Հայաստանի ու Արցախի հանդեպ արյունոտ ծրագրեր: Հայաստանի օրվա իշխանության գերխնդիրն է տուրք չտալ այդ ծուղակին, հատկապես, որ ծուղակները որպես կանոն հմտորեն ու գեղեցիկ, գայթակղիչ մշակված են ու փաթեթավորված:
Հայաստանի գերխնդիրը մնում է ներսը, որտեղ մեզ համար գերազանցապես դրսից պատրաստվել ու պատրաստվում են շատ գայթակղիչ փաթեթավորված ծուղակներ։
2018թ․Հայաստանում տեղի ունեցած բացառիկ փոփոխությունը՝ անարյուն, թավշյա լինելու հանգամանքով մնում է բացառիկ, որքան էլ շատերը հեգնեն կամ թիրախավորեն տարբեր նպատակներով, չեն մարսելու շատ տարբեր շրջանակներ, ամենատարբեր պատճառներով: Որովհետեւ արյունը, այսպես ասած ոչ թավիշը, բռնությունը եղել և մնում է Հայաստանը կառավարելի, վերահսկելի պահելու, դարձնելու գրավականը: Այլ կերպ ասած, ոչ բռնին, թավշյան Հայաստանի գործնականում մազից կախված ինքնիշխանությունը վերականգնելու միջոց է, ինչքան էլ կտրուկ, կոշտ, բիրտ միջոցները թվան հրապուրիչ, գայթակղիչ, եւ հոգեբանական առումով բավարարող:
Այդ բոլորը նկատի ունենալով պետք է արձանագրել, որ Հայաստանի համար չկա, չի եղել ու չի լինելու սոսկ ներքին կամ սոսկ արտաքին քաղաքական իրավիճակ, լինելու է քաղաքական վիճակ՝ արտաքին շատ ուժեղ խաղացող-մրցակիցներով կամ գործընկերներով: Այս համատեքստում, անընդհատ լինելու են Հայաստանը թավիշի ամենևին ոչ բացարձակ, բայց հնարավորինս պաշտպանիչ ռեժիմից դիմակայության ուժային բախման ռեժիմի տանող փորձեր, սադրանքներ:
Հայաստանի ներսում և դրսում որոշ մարդիկ, խմբեր եւ երկրներ Հայաստանում անարյունը, չեն մարսում ոչ մի կերպ չեն մարսում։
Արման Բաբաջանյան
Կարծիքներ