Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում աճել են ավելի քան 874 հազարով

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում աճել են ավելի քան 874 հազարով

Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 874 հազարով։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս գրանցված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 143,44 միլիոնը։
Վերջին 24 ժամում արձանագրվել է ավելի քան 14 հազար մահ։ Պանդեմիայի ողջ ընթացքում վիրուսն ավելի քան 3․05 մլն մարդու կյանք է խլել։

Վարակման օրական դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Հարավարևելյան Ասիայի երկրներին (ավելի քան 329 հազար), այնուհետև Եվրոպան է (ավելի քան 242 հազար), Հյուսիսային և Հարավային Ամերիկան (ավելի քան 218 հազար)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում