Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթողներին նշանակվել է անվանական կրթաթոշակ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով 2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթած դպրոցականներին նշանակվել է անվանական կրթաթոշակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Համաձայն հրամանի` Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված 17 աշակերտները մեկ տարի ժամկետով կստանան կրթաթոշակ. առաջին կարգի դիպլոմակիրները` ամսական 15․000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 10․000 դրամ, իսկ երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 7․500 դրամ:
Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը»:
2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթած և անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը` ստորև.
Առաջին կարգ
1. Արզումանյան Լորետա` 12-րդ դասարան, Մաթեմատիկա, «Քվանտ» վարժարան,
2. Մոսոյան Կարեն` 2-րդ դասարան, Ֆիզիկա, «Քվանտ» վարժարան,
3. Գյուլամիրյան Դավիթ` 12-րդ դասարան, Ֆիզիկա, «Քվանտ» վարժարան,
4. Աբելյան Ալեքսանդր` 12-րդ դասարան, Ինֆորմատիկա, «Քվանտ» վարժարան,
5. Խալաթյան Արայի` 11-րդ դասարան, Ինֆորմատիկա, «Քվանտ» վարժարան,
6. Բաբասյան Էրիկ` 12-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
7. Հովհաննիսյան Վահագն` 11-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
8. Ասատրյան Վահրամ` 11-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
9. Գյոլեցյան Արտաշես` 12-րդ դասարան, Ֆիզիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
10. Կոստանյան Էմիլ՝ 12-րդ դասարան, Ինֆորմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
Երկրորդ կարգ
11. Կարապետյան Հայկ` 11-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
12. Կարագուլյան Մհեր` 12-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
Երրորդ կարգ
13. Համբարձումյան Ռուբեն` 11-րդ դասարան, Մաթեմատիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
14. Չախոյան Հակոբ ` 12-րդ դասարան, Ֆիզիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
15. Կարախանյան Ռուբեն` 12-րդ դասարան, Ֆիզիկա, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
16. Պետրոսյան Համլետ` 10-րդ դասարան, Մաթեմատիկա, «Քվանտ» վարժարան,
17.Պարզյան Ռազմիկ` 10-րդ դասարան, Մաթեմատիկա, «Քվանտ» վարժարան:
Կարծիքներ