Բաքվի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ Է զոհվել, վեցը փրկվել են
Բաքվի արվարձանում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ զոհվել, վեցը փրկվել են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են հանրապետության ԱԻՆ-ում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հաղորդել Էր, որ պայթյուն Է տեղի ունեցել Խըրդալանում գտնվող բնակելի շենքում, փլվածքների տակ կարող են մարդիկ լինել: «Արտակարգ իրավիճակների նախարարության վթարա-փրկարարական ուժերը շարունակում են որոնողա-փրկարարական գործողությունը երկհարկանի մասնավոր տանը:
ԱԻՆ-ի փրկարարները փլատակներից դուրս են բերել վեց քաղաքացու, հայտնաբերել են մեկ կնոջ մարմին»,-հաղորդել են ԱԻՆ-ում: Գերատեսչությունում հավելել են, որ փրկարարական գործողությանը մասնակցել են ԱԻՆ-ի հատուկ ռիսկի փրկության ծառայությունները, 19 միավոր տեխնիկա, վարժեցված չորս շուն, 20 հրշեջ եւ երեք միավոր հակահրդեհային տեխնիկա: «Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում Է, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հաղորդել են ԱԻՆ-ում:
Կարծիքներ