ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։

Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը հիշեցրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների մասին և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայնեց առաջարկին։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը բազմաթիվ մարդկային կորուստներ ունեցավ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում