Լեհաստանում նախագահական ընտրություններ են ընթանում

Լեհաստանում նախագահական ընտրություններ են ընթանում

Լեհաստանում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ անցկացվում են նախագահական հերթական ընտրությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 7.00-ին եւ կփակվեն 21.00-ին։ Միայն դրանց փակումից հետո կհրապարակվեն exit poll-ի առաջին տվյալները։

Նախագահն ընտրվում է համընդհանուր գաղտնի քվերակության միջոցով։ Լեհաստանի Պետական ընտրահանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին իրավունք ունի մասնակցել շուրջ 30 միլիոն ընտրող։ Ընտրություններն անցկացնելու համար ստեղծվել է ավելի քան 27 հազար ընտրատեղամաս, այդ թվում՝ արտերկրում։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընտրություններն անցնում են նաեւ հեռավար տարբերակով․ ընտրողները, որոնք չեն ցանկանում այցելել տեղամասեր, կարող են քվեարկել փոստով։

Լեհաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու՝ երկրի գործող ղեկավար, «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցության թեկնածու Անջեյ Դուդը, «Քաղաքացիական կոալիզիա» ընդդիմադիր միության թեկնածու Ռաֆալ Թշասկովսկին, Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը (Լեհական գյուղացիական կուսակցություն), Ռոբերտ Բեդրոնը (ձախակողմյա ուժերի միություն), Շիմոն Հոլովնյան (անկախ թեկնածու), Քշիշտոֆ Բոսակը («Կոնֆեդերացիա» ազգայնականների եւ եվրասկեպտիկների միություն), Ստանիսլավ Ժուլտեկը («Նոր աջերի կոնգրես»), Մարեք Յակուբյակը («Ֆեդերացիա հանուն Լեհաստանի Հանրապետության»), Միրոսլավ Պիոտրովսկին («Իրական Եվրոպա շարժում»), Պավել Տանայնոն (անկուսակցական թեկնածու, որը ներկայացնում է ձեռնարկատերերին), Աշխատանքի միության ղեկավար, ձախակողմյա հայացքներ ունեցող քաղաքական գործիչ Վալդեմար Վիտրովսկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում