Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքը շուտով կունենա բարկարգ փողոցներ
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում շուտով կմեկնարկեն Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի ներհամայնքային փողոցների նորոգման աշխատանքները։
Կխճապատվի և տուֆ քարով կսալապատվի ներհամայնքային թվով 7 փողոց։
2020 թվականին պետական տարեկան բյուջեով նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն 53 հազար դրամ է, պետություն կհատկացնի գումարի 55%-ը, համայնքը՝ 45%-ը:
Կարծիքներ