Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի  26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ: Գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհրդարանական դիվանագիտության օրակարգին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում