Իսլանդիայի անհետացող սառցադաշտն առաջ և հիմա. ինչպես է ձևափոխվել Եվրոպայի խոշորագույն սառցադաշտը 30 տարում (լուսանկար)

Իսլանդիայի անհետացող սառցադաշտն առաջ և հիմա. ինչպես է ձևափոխվել Եվրոպայի խոշորագույն սառցադաշտը 30 տարում (լուսանկար)

Իսլանդիայի «Վատնայոկուլ» սառցադաշտը, որը խոշորագույնն է Եվրոպայում, մեծապես ձևափոխվել է վերջին տասնամյակների ընթացքում:

Այս մասին գրում է BBC News-ը՝ ներկայացնելով սառցադաշտի տեսքը տարբեր տարիներին պատկերող լուսանկարները: 1989 թվականին լուսանկարիչ Քոլին Բաքսթերն, ընտանեկան արձակուրդի ժամանակ այցելելով սառցադաշտ, հավերժացրել է սառցե բնապատկերը:

Քոլինի որդին՝ Կիերան Բաքսթերը, վերադարձել է 30 տարի անց և կրկին պատկերել տեսարանը:

Գիտնականների գնահատումներով՝ սառցադաշտի ծավալը կլիմայական փոփոխությունների արդյունքում նեղացել է 400 քառ. կմ-ով, որը հավասար է Ուայթ կղզու (կոմսություն Անգլիայում) չափսերին:

Սառցադաշտերը ողջ աշխարհում համարվում են կլիմայական փոփոխության և համաշխարհային տաքացման ամենապատկերավոր ցուցիչները: Ամերիկացի գիտնականների համաձայն՝ սառցադաշտերը միջինում սառույցի 24 մետր կտոր են կորցրել 1980 թվականից ի վեր:

.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում