Մեկնարկել են Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին վերանորոգման աշխատանքները
Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն սկսվել են Շիրակի մարզի Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին վերանորոգման աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՇԻՆԱՐԱՐ-97» ՍՊԸ-ն։
Ըստ պաշտոնական տեղեկությունների 27 մլն 525 հազար դրամ արժողությամբ ծրագրի 40 տոկոսը կտրամադրի պետությունը, մնացած 60 տոկոսը՝ համայնքը։ Հիշեցնենք, նախորդ դարի 60-ականներին կառուցված շենքը երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել:
Ներքին հարդարման աշխատանքներից զատ նախատեսվում է տանիքի վերանորոգում և ջեռուցման համակարգի անցկացում։
Կարծիքներ