ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրին: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
«Տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Հաստատվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության բոլոր դրույթների կատարման այլընտրանքի բացակայությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ