Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հունիսի 22-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 22-ին և 23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Կարծիքներ