Անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն կարող է կիրառել 5-րդ հոդվածը. Ստոլտենբերգ

Անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն կարող է կիրառել 5-րդ հոդվածը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կարող է կիրառել հավաքական պաշտպանության մասին Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը, երկրներից մեկի վրա լուրջ կիբերհարձակման դեպքում, Economist-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, եթե ՆԱՏՕ-ի երկիրը դառնա զինված հարձակման զոհ, մյուսները դա կհամարեն հարձակում ամբողջ դաշինքի վրա և, դաշնակցին օգնելու համար կարող են ձեռնարկել «անհրաժեշտ համարվող գործողություններ»՝ ներառյալ ռազմականները։

Հրատարակության համաձայն՝ Ստոլտենբերգը «նախազգուշացրել է Ռուսաստանին» 5-րդ հոդվածը կիրառելու հնարավորության մասին, եթե կիբերհարձակումները «լուրջ» լինեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում