Հնագետները գտել են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների լեգենդար սուզանավը

Հնագետները գտել են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների լեգենդար սուզանավը

 Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի սուզանավերից մեկը՝ ամերիկյան USS Harder-ը, գտել են Հարավչինական ծովի հատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել է Business Insider հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության և ժառանգության հնագիտական բաժինը:

«Առհասարակ, սուզանավերը դժվար է նույնականացնել իրենց դիզայնի պատճառով, բայց այս սուզանավի գերազանց պահպանումը և Lost 52-ի կողմից հավաքված տվյալների որակը թույլ են տվել հաստատել, որ խորտակված նավը հենց  USS Harder է»,- նշել են հնագետները:

Ըստ աղբյուրի՝ USS Harder-ը խորտակվել է 1944 թվականի օգոստոսի 24-ին: Սուզանավում եղել է 79 զինծառայող։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում